Հենրիխ Մխիթարյանը երևանյան լողավազաններից մեկում էրՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանն այս օրերին Երևանում է: Նա մայրաքաղաքում իր հանգիստն է վայելում: Այսօր սիրված ֆուտբոլիստը եղել է ֆուտբոլի ակադեմիայի լողավազանում: Ականատեսների փոխանցմամբ` Մխիթարյանն այնտեղ էր իր ընկերների հետ: Ի դեպ, նա մեծ սիրով լուսանկարվում էր բոլոր ցանկացողների հետ:

Նշենք, որ վերջին օրերին շատ է քննարկվում Հենրիխ Մխիթարյանի` անգլիական «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբ տեղափոխվելու հարցը:

Տեղափոխման մասին ինֆորմացիա կա ոչ միայն «Շախտյոր»-ից, կան տեղեկություններ նաեւ հենց Անգլիայից, «Լիվերպուլ»-ից ստացած տեղեկության համաձայն` պայմանագիրը ամենաուշը երկուշաբթի օրը կլինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել