Ուրբաթ 13՝ անեծքների, միֆերի, սարսափելի պատմությունների, լիալուսնի օր։ Հենց սեպտեմբերի 13-ին՝ ուրբաթ օրը, մենք ականատես կլինենք երկնային երևույթի, որը համապատասխանում է օրվա խորհրդին։
Վաղը երկնքում կհայտնվի Բերրի լուսինը, և կարևոր չէ՝ այն միֆային է, թե իրական։ Դարեր շարունակ համարվել է, որ այդ օրվա լուսինը հովանավորում է բերքի շրջանը, գյուղացիներին և գյուղատնտեսներին։
2019թ. սեպտեմբերյան լիալուսինը երկնակամարում կհայտնվի սեպտեմբերի 14-ին՝ վաղ առավոտյան, իսկ ամբողջացող լիալուսինը հնարավոր կլինի վայելել 13-ի գիշեր լույս 14-ին։
Իսկ ինչո՞ւ են Լուսինը բերրի համարում։ Անվանումը բացատրվում է նրանով, որ լիալուսինն այդ օրը օգնում է, որ բերքահավաքի պիկին գյուղատնտեսները մինչև ուշ գիշեր կարողանան աշխատել։ Լուսինը բարձրանում է հենց այն ժամանակ, երբ մայր է մտնում Արեգակը, սակայն հետաքրքիրն այն է, որ տարվա այս հատվածում տպավորություն է ստեղծվում, որ Լուսինն ամեն գիշեր հենց նույն պահին է վեր բարձրանում։
Պատճառը Լուսնի ուղեծիրն է երկնքում տարվա այս ժամանակահատվածում։ Թվում է, թե Լուսինը հորիզոնական ուղղությամբ շարժվում է դեպի հորիզոն։
Աստղագետները նշում են, որ լիալուսինը հարկավոր է վայելել ոչ թե տարվա պիկային շրջանում, այլ այն ժամանակ, երբ արբանյակը գտնվում է հորիզոնի արևելյան հատվածում՝ բավականին ցածր։ Այդ ժամանակ Լուսինն առավել խոշոր և տպավորիչ տեսք է ստանում։