Ցանկացած կին երազում է իր տղամարդու միակն ու անկրկնելին լինել ողջ կյանքի ընթացքում։ Եթե նման բան լինում էլ է, ապա, ցավոք, ոչ այնքան հաճախ։ Հարաբերությունները սկսում են մարել, փչանալ և հոգնեցնել, և տղամարդիկ սկսում են ուրիշ կանանց ուշադրություն դարձնել։
Աստղաբանները պնդում են, որ այդտեղ իրենց դերն ունեն նաև աստղերը և մոլորակների դիրքը, որոնք անմիջական ազդեցություն ունեն մարդու բնույթի վրա։
Ցուլ
Կենդանակերպի այս նշանը երազում է կատարյալ կնոջ մասին։ Նա անվերջ փնտրտուքի մեջ է։ Նա այնպիսի կին է փնտրում, որը կհամապատասխանի իր բոլոր չափանիշներին, սակայն այդպիսի կին կարող է նույնիսկ գոյություն չունենալ։ Ցուլի համար նորմալ է լինել մեկի կողքին, բայց շարունակել փնտրտուքը։
Չէ՞ որ մեկ անգամ ենք ապրում․ սա է Ցուլի կարգախոսը։
Այծեղջյուր
Մի կողմից նրանք իմաստուն, պատասխանատու և հուսալի տղամարդիկ են, մյուս կողմից՝ չափազանց հետաքրքրասեր։ Ամուր և կայուն հարաբերություններ ունենալով՝ Այծեղջյուրները հաճախ մտածում են. «Իսկ եթե…Հետաքրքիր է՝ ինչպես կդասավորվեր կյանքս ուրիշ զուգընկերոջ հետ»։ Վաղ թե ուշ նման մտքերը գործողության կարող են վերածվել, և նա կարող է սկսել երկակի խաղ խաղալ։
Ջրհոս
Ջրհոսների դեպքում ամեն բան շատ ավելի պարզ է. այս ու այն կողմ նրանք նայում են այն ժամանակ, երբ հարաբերություններում իրենց ազատ չեն զգում։ Հենց այդ ժամանակ նրանք փախչել են ցանկանում։ Եթե ուզում ես պահել Ջրհոսին, բաց թող նրան։ Իհարկե, ոչինչ չի կարող պահել տղամարդուն, եթե նա որոշել է գնալ։ Իսկ դաստիարակված և պատշաճ տղամարդը սկզբում անկեղծորեն կխոստովանի, որ իմաստ չի տեսնում շարունակել հարաբերությունները և հետո միայն մաքուր խղճով կսկսի նոր սիրավեպեր ունենալ։