Panorama.am-ը գրում է.

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնություն է սկսել, որի նպատակն է ուսումնասիրել, թե «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների հայտարարած 400 մլն դոլար ներդրումը Հայաստանում ինչի համար է ինչի՞ համար է ծախսվել։
Panorama.am-ը զրուցեց ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանի հետ՝ ճշտելու, թե գործընկերներից ովքեր են միացել իրենց նախաձեռնությանը։

«Մեր բոլոր գործընկերները տեղեկացված են գործընթացի մասին, որն ընթանում է և արդեն կորոշեն, միանու՞մ են, թե՞ ոչ։ Այս հարցը քաղաքական չէ, այս հարցն հուզում է բոլորին, քանի որ խոսքը գնում է ահռելի գումարի մասին, որը ներկայացվում է որպես ներդրում։ Նրան դա դարձրել են մահակ, որը ֆռռացնում են պետության գլխին, ասում են՝ այդքան փող են դրել»,- ասաց Աբովյանը՝ նշելով, որ քննիչ հանձնաժողովի ստեղծման դեպքում կկարողանան ուսումնասիրել տարակուսանք առաջացնող բոլոր հարցերը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել