Իմ կողմից հարգված մտավորական Vahram Martirosyan@ «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում քննադատեց Արա Աբրահամյանին և Արթուր Չիլինգարովին: Նա հայտարարեց, որ նրանք իրենց կապերն օգտագործում են սեփական բիզնեսի, այլ ոչ հայկական գործոնի ուժեղացման համար: Հարգելի Վահրամ, ուզում եմ քեզ տեղեկացնել, որ քո քննդատությունը տեղին չէ, քանզի այսօր շատ հարցեր լուծվում են Արա Աբրահամյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական մտերմության և բարեկամության շնորհիվ: Ինքս մտերիմ հարաբերություններ ունենալով Արա Աբրհամյանի հետ և նրա գործունեությանը ծանոթ լինելով մոտիկից` կարող եմ ասել, որ նա աշխատում է միմիայն հայկական գործոնն ուժեղացնելու, Ռուսաստանում ապրող հայերի անվտանգությունը ապահովելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանն աջակցելու ուղղությամբ: Հարգելի Վահրամ, ես իրավունք չունեմ բացահայտելու այն բազմաթիվ ծրագրերն ու գործողությունները, որոնք Արա Աբրահամյանը կատարել է Հայաստանի Հանրապետության աջակցության համար, բայց վստահ եմ, որ այդ ամենին ծանոթանալուն պես քո նման մտավորականի կարծիքը կփոխվի իր պետության ու ժողովրդին նվիրված գործչի` Արա Աբրահամյանի նկատմամբ:



