Ամերիկացի մասնագետներն անցկացրել են հետազոտություն, որի ընթացքում պարզել են, թե որոնք են մարդու օրգանիզմի համար ամենաօգտակար հյութերը:

Առաջին տեղում հայտնվել է նռան հյութը. այն իր մեջ պարունակում է շատ անտիօքսիդներ եւ քիչ կալորիաներ: Նռան հյութը հրաշալի կանխարգելիչ է ուռուցքաբանության եւ սրտանոթային հիվնադությունների ժամանակ:

Երկրորդ տեղում է խաղողի հյութը. այն եւս շատ անտիօքսիդներ է պարունակում եւ նվազեցնում է սրտի հետ կապված հիվանդությունների առաջացման ռիսկը:

Երրորդ, չորրորդ եւ հինգերորդ տեղերը հաջորդաբար զբաղեցրել են հաղարջի, կեռասի եւ լոռամրգի հյութերը: Սրանք էլ շատ օգտակար նյութեր են պարունակում իրենց մեջ եւ օգնում են պայքարել մի շարք հիվանդությունների դեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել