Դուք երևի արդեն գիտեք, որ սեքսով զբաղվելը ոչ միայն ընդունված է, այլ նաև շատ առողջարար է: Այն կարգավորում է իմունային համակարգը, զերծ է պահում քաղցկեղի տարբեր տեսակներից, բարձրացնում է տրամադրությունը և օգնում է լավ քնել: 

Հիմա, քանի որ նոր հետազոտություններ են արվել, պարզվել է, որ սեքսը պաշտպանում է սրտային հիվանդություններից և սիրտը լավ վիճակում է պահում: 

Հետազոտությանը մասնակցել է 1165 տղամարդ՝ 40-ից 70 տարեկան, և հետազոտել են նրանց 16 տարվա առողջությունը, որպեսզի հասկանան նրանց սեքսուալ ակտիվության և առողջության վիճակը:

Հետազոտությունը ցույց է տվել, որ տղամարդիկ, ովքեր շատ հաճախ են սեքսով զբաղվել, շատ քիչ հավանականություն ունեն, որ կարող են որևէ սրտային հիվանդություն ունենալ: Նրանց մոտ, ովքեր շաբաթական 2-3 անգամ են սիրով զբաղվել, 45%-ով նվազել է սիրտանոթային հիվանդություններ ունենալու հավանականությունը:

Այս հետազոտությունները մեծ ուշադրության են արժանի, քանի որ հաշվի են առնվել այնպիսի փաստեր, ինչպիսիք են առողջության վիճակը, արյան ճնշումը և բոլոր այն հիվանդությունները, որոնք կարող են առաջանալ:

Ջասթին Լեմիլերը՝ սեքսապաթոլոգ, ասում է, որ սեքսուալ ակտիվությունը հիմնվում է սիրտանոթային առողջության վրա: Լեմիլերը հիմնավորում է, որ սեքսը շատ օգտակար է ոչ միայն ֆիզիկական առողջությանը, այլ նաև օգնում է ազատվել ավելորդ սթրեսից: 

Բացի այդ՝ մեկ այլ հետազոտություն բացահայտել է, որ մարդիկ, ովքեր ամեն օր ունենում են սեռական հարաբերություն, չունեն ճնշման խնդիր: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել