Առավոտյան ժամը 8-ին Երևանի փողոցներում գրեթե մեքենա չկա, դե, մարդ` էլ չասած:
Միակ ռեսուրսը, որը բոլոր ազգերն ունեն հավասար, ժամանակն է: Մենք այդ ժամանակն օգտագործում ենք անարդյունավետ, որն էականորեն վնասում է նաև տնտեսության զարգացմանը:
Ամենավառ օրինակներից մեկը բուհերում դասերի սկիզբն է՝ 9:30: Առաջին հերթին հենց ուսանողը պետք է գնահատի իր ժամանակի ամեն վայրկյանը՝ ստեղծելով արժեք իր և պետության համար: Ուսանողը պետք է իր օրը սկսի ամենաուշը ժամը 8-ին՝ հասցնելով սովորել, աշխատել, հանգստանալ: Սա նաև կարևոր գործոն է պատասխանատվության և զարգացման համար՝ հետագա հաջողության հասնելու համար: Ժամը 10-ին ուշացած լսարան մտնող ուսանողը նույն դանդաղկոտությամբ կառուցելու է իր և պետության ապագան:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mesrop.arakelyan/posts/2660940484020394
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել