1. Խմեք կանաչ թեյ, այն շատ լավ է կարգավորում ջերմափոխանակությունը
2. Օրվա ամենաշոգ պահին գլուխը կամ պարանոցը փաթաթեք թաց սրբիչով:
3. Որպեսզի չջրազրկվեք, ամեն 15 րոպեն մեկ-երկու կում ջուր խմեք: Իսկ ահա գազավորված ջրերից ավելի լավ է խուսափել, այն չի հագեցնում ծարավը:
4. Եթե շոգից ուշագնաց եք լինում, կքանստեք եւ ցավեցնելու աստիճան կծեք ճկույթը` եղունգի հիմքի շրջանում:
5. Եթե հնարավորություն կա, հաճախակի կոնտրաստային ցնցուղ ընդունեք:
6. Եթե շոգից չեք կարող քնել, քնելուց կես ժամ առաջ անկողնային սպիտակեղենը դրեք պոլիէթիլենային տոպրակի մեջ եւ դրեք սառնարանի մեջ: Ժամանակի ընթացքում, իհարկե, սպիտակեղենը կտաքանա, բայց քնելը շատ ավելի հաճելի կլինի:
7. Ուտեստ-փրկիչների թվում են մածուն, թան, թանաբրդոշ, բոտվինյա - կանաչեղենով եւ կարտոֆիլով սառը սուպեր, բուլղարական «տարատոր» ուտեստ:
8. Յուրաքանչյուր սենյակում նախապես ջրով թրջած մեկ հատ խոշոր սրբիչ կախեք, մինչեւ սրբիչի չորանալը սենյակի խոնավությունը կավելանա, իսկ ջերմաստիճանը կնվազի:
9. Աշխատանքային սեղանի վրա ջրով լցված ակվարիում տեղադրեք, անպայման չէ ձկներով, ջուրը կգոլորշիանա եւ կպաղեցնի օդը:




