Շուրջ 6 ամիս է, ինչ ես հրավիրում եմ Սորոսի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանին ուղիղ եթերով հրապարակային բանավեճի: Ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ պատրաստվում եմ ուղիղ եթերի ընթացքում առանց որևէ անձնական վիրավորանքի, քաղաքակիրթ և գրական հայերենով, բացառապես փաստերով ընդամենը 15 րոպեում ապացուցել Սորոսի գրասենյակի կողմից իրականացված և իրականացվող հետևյալ կետերը`

1. Տրանսգենդեր ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐԻ քարոզ,
2. Մարդասպանների և ահաբեկիչների հերոսացման քարոզի ֆինանսավորում,
3. ՀՀ բանակի թուլացման, բարոյաքանդման նպատակ հետապնդող ծրագրերի ֆինանսավորում,
4. Իրավապահ համակարգի և հատկապես ոստիկանության նկատմամբ հասարակության շրջանում անվստահության սերմանման ֆինանսավորում,
5. Դատարանների և դատական ակտերի նկատմամբ հասարակության շրջանում անվստահության սերմանման ֆինանսավորում,
6. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ հակաքարոզչության ֆինանսավորում:

Կետերը իրականում 10 անգամ ավելի շատ են, ասենք՝ ձեր երեխաների դպրոցներում տրանսվեստիտ ուսուցիչների ներգրավում, մանկական պոռնոգրաֆիան զարգացնող «Իմ մարմինն իմ անձնականն է» գրքերի տպագրության օժանդակում, կապույտ մազերով փողոցայինի միջոցով Արցախի իրավապահներին սադրում, ստախոս քաղաքացիների միավորման ֆինանսավորում և այլն, բայց առայժմ բավարարվենք 6 կետերով:

Տիկին Լարիսան առ այսօր սարսափահար փախչում է բանավեճից: Տեսնես ինչո՞ւ:
Քնեք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել