27-ամյա Ջենիֆեր Պամպլոնն արդեն հասցրել է լինել պլաստիկ վրաբույժների սիրելի հիվանդը: Իհարկե, այդպես էլ պետք է լիներ, քանի որ աղջիկը հազարավոր դոլարներ է ծախսում իր գեղեցկության վրա: 

Աղջիկը Քիմ Քարդաշյանի մոլի երկրպագուն է և արել է ամեն ինչ, որպեսզի նմանվի նրան:

Նա, ով գիտի, թե ինչ տեսք ունի Քիմը, հաստատ կհասկանա, որ բժիշկների առջև դրված խնդիրը հեշտ չի եղել:

Ուղիղ 500 000 դոլար է ծախսվել աղջկա վիրահատությունների վրա:

Ջենիֆերը շրթունքները մեծացնելու համար $3 000 է ծախսել: Սակայն միջամտությունից որոշ ժամանակ անց աղջկա մոտ ալերգիկ ռեակցիա է սկսվել: Շրթունքները սկսել են արյունահոսել, ուռել այնպես, որ անհրաժեշտություն է եղել հիվանդանոց տեղափոխվելու:

Բժիշկները շրթունքների պարունակությունը դատարկել են, իսկ դրանք թուլացել և կախվել էին:

Մեծ հավանականություն կա, որ շրթունքներն իրենց նախկին տեսքին չեն վերադառնա, բացի այդ՝ վերականգնողական պրոցեդուրան մեծ գումարների հետ է կապված:

Այժմ աղջիկը չի կարողանա դառնալ 2-րդ Քիմը:

Իրականում Ջենիֆերը շատ գոհ է, որ ողջ է մնացել և այլևս ուշադրություն չի դարձնում նման բաների: Նա ասել է, որ այլևս ոչ մի վիրահատական միջամտության չի դիմի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել