Սմարթֆոններից և պլանշետներից 2 տարեկան երեխաների մոտ առաջանում է հոգեկան խանգարվածություն:

Էկրանի առջև անցկացրած օրական մեկ ժամը բավարար է, որ երեխայի մոտ առաջանան դեպրեսիա և անհանգստություն: Բացի այդ՝ երեխաները դառնում են ավելի անտարբեր շրջակա միջավայրի նկատմամբ, ոչ մի գործ ավարտին չեն հասցնում, ավելի էմոցիոնալ են դառնում և չեն կարողանում իրենց կառավարել:

Հիմնական թիրախը 10 տարեկանը չլրացած երեխաներն են, ովքեր դեռևս չեն զարգացել: 

Հետազոտությունները ցույց են տվել, որ միջինում երեխաներն օրական 5 ժամ են անցկացնում էկրանի առջև:

Ջին Թվենջը և Քիթ Քեմբելը, ովքեր Սան Դիեգոյի համալսարանից են, ասում են, որ սմարթֆոնները հոգեկան շեղվածությունների գլխավոր պատճառներից են:

Գիտնականները հարցում են կատարել 44 734 չափահասների շրջանում, ովքեր խնամում են 2-17 տարեկան երեխաների: Պարզվել է, որ երեխաների մեծամասնությունը տառապում է աուտիզմով, կուրությամբ, խլությամբ կամ էլ Դաունի սինդրոմով: 

Հարցման ժամանակ պարզվել է նաև, որ երեխաներն օրվա մեծ մասն անցկացնում են հեռուստացույցի, պլանշետների և սմարթֆոնների առջև, որոնք էլ հիվանդությունների պատճառ են դառնում: 

Գիտնականները եկան եզրակացության, որ էկրանի առջևօրական նույնիսկ 1 ժամ անցկացնելուց հետո երեխաները կորցնում են ինքնակառավարումը, ուշադրությունը, և առաջանում է էմոցիոնալ անկայունություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել