Սեպտեմբերին հիմնական շեշտը կլինի սիրո և հարաբերությունների վրա, քանի որ մի քանի մոլորակ անցնում են Կշեռքների նշան, այդ թվում՝ նաև Վեներան։
Սեպտեմբերին 14-ին լիալուսինը կլինի Ձկների նշանում, և դա հրաշալի հնարավորություն է վերանայելու սեփական հայացքները, էմոցիաները, բաց թողնելու հին իրավիճակները։ Նույն օրը Մերկուրին և Վեներան մտնում են Կշեռքի մեջ՝ հավելյալ շեշտադրում անելով սիրո, հավասարակշռության և գեղեցկության վրա։
Սեպտեմբերի 18-ին Սատուրնը շրջվում է դեպի ուղիղ ուղղություն, իսկ դա նշանակում է, որ Ձեր բոլոր պլանները կշարժվեն իրենց տեղից։ Բայց հենց այդ օրը որևէ կարևոր բան մի պլանավորեք և մի սկսեք որևէ նոր բան։
Սեպտեմբերի 23-ին արևը մտնում է Կշեռքի մեջ, իսկ սեպտեմբերի 28-ին լիալուսինը նույն այդ նշանի մեջ է։ Դա հնարավորություն կտա այլ մարդկանց հետ ավելի ամուր հարաբերություններ կազմելու։
Խոյ
Այս ամիս Ձեզ մոտ կարող է առաջանալ էմոցիոնալ կատարսիս, պետք է բաց թողնել կուտակված հոգևոր աղբը։ Դա անելու տարբերակներից է խոստովանել, որ Ձեզ օգնություն է հարկավոր, և ստանալ այն։ Հենվելով ուրիշների վրա՝ դուք դառնում եք ավելի ուժեղ։ Գործընկերությունը բերում է սեր և հնարավորություններ։
Բայց սեպտեմբերի 13-ից 20-ը Մերկուրին ընդիմադիր կլինի Ձեր նշանին, և դա կարող է փոքրիկ անհանգստություն բերել։ Այդ ժամանակ ուշադիր ստուգեք ամեն ինչ։
Ցուլ
Դուք կփոխվեք, կկարողանաք մի կողմ թողնել նախկին հարաբերությունները և ամեն ինչ, ինչ Ձեզ տանջում է։ Հիմա իսկական ժամանակն է կենտրոնանալու սեփական առողջության և ինքնազգացողության վրա, ձեռք բերելու ճիշտ սովորություններ։ Մերկուրիի միաձուլումը Վեներայի հետ Ձեզ կբերի պարզություն և էքստրավերսիայի մեծացում։
Երկվորյակներ
Այս ամիս դուք կարող եք հասնել Ձեր կարիերայի գագաթին, դուք կարող եք նույնիսկ փոխել աշխատավայրը։ Հետևեք Ձեր սրտին, դա նաև վերաբերում է սիրուն և ռոմանտիկային։ Սեպտեմբերի 22-ից արևը Ձեզ հավելյալ էներգիա կտա։ Ծախսեք այդ ժամանակը, որպեսզի օգտագործեք Ձեր դրական էներգիան և ձգտեք լավագույնին։
Խեցգետին
Ձեր փորձը կօգնի փոխել աշխարհայացքը։ Ժամանակն է եկել սեփական էմոցիոնալ վիճակի վրա կենտրոնանալու և տան որոշման համար։ Սեպտեմբերի 29-ին դուք կարող է տագնապ զգաք՝ Արևի՝ Ուրանի հանդեպ դիրքի պատճառով, այդ պատճառով այդ օրը ոչ մի լուրջ բան մի պլանավորեք։
Առյուծ
Ժամանակն է մտածելու հանգստի մասին, Ձեր օրացույցը լի է իրադարձություններով: Բայց բաց չթողեք նոր շփումներ ունենալու հնարավորությունը: Այս ամիս ջանքեր գործադրեք, որպեսզի բարի լինեք ինքներդ Ձեր հանդեպ և նկատեք Ձեր կյանքի բոլոր լավ կողմերը: Նաև ժամանակն է մտածելու՝ միգուցե նախկինում շատ կարևոր բան կամ ինչ-որ մեկին եք բաց թողել կամ անտեսել, որին պետք է անպայման ետ բերել:
Կույս
Հարաբերությունների ոլորտում ինչ-որ բան որոշեք Ձեզ համար, նայեք Ձեր իսկ աչքերի մեջ և մտածեք, թե ինչ եք իրականում ցանկանում: Ֆինանսական առումով այս ամիս ամեն ինչ լավ կլինի:
Կշեռք
Սա Ձեր անձնական ծննդյան օրն է, ցանկություն պահեք, պլաններ կազմեք, և ամեն ինչ կիրականանա: Տարբերակներ գտեք Ձեզ «երես տալու» համար, բաց թողեք դժվար իրավիճակները: Արևը Ձեզ էներգիա կտա նոր նախաձեռնությունների համար:
Շարունակությունն՝ այստեղ։