Մալայզիայի նախկին թագավորն ասել է, որ փոշմանել է իր ամուսնության համար այն բանից հետ, երբ ամուսնացել է ռուս գեղեցկուհու հետ, իսկ վերջինս հրաժարվել է թագից:

Զույգը գաղտնի ամուսնացել է անցյալ տարի, երբ Մուհամեդ V-ը դեռ կառավարում էր: 

Նախկին թագուհու մասին չափազանց վատ խոսակցություններ էին տարածվել, նաև նշվում էր, որ ռեալիթի շոուին մասնակցելու ընթացքում աղջիկը սեռական հարաբերություններ է ունեցել, ինչը կոնսերվատիվ Մալայզիայի համար անընդունելի է: Այս դեպքից հետո Մուհամեդ 5-րդ հրաժարվեց գահից, որպեսզի լինի ռուս մոդելի հետ: Այս ընթացքում խոսակցություններ պտտվեցին, որ զույգը բաժանվել է, սակայն նրանք ժխտել են:

Սուլթանը, ով դեռ Քելանթանի կառավարիչն է, ասել է, որ «Միսս Մոսկվա»-ն պատվազրկել է իր թագավորական ընտանիքի անունը, ինչն էլ շատ բամբասանքների առիթ է հանդիսացել: 

Ամուսինները 4 ամսական տղա ունեն՝ Լեոնը: Սուլթանն ասում է, որ հնարավոր է, որ երեխան իրենը չէ: 

Նախկին գեղեցկուհու ընկերների խոսքերով՝ ամուսնությունը դեռ ուժի մեջ է: Նրանք ժխտում են նաև, որ երեխան կարող է Մուհամեդինը չլինել: 

Ինքը՝ Օքսաննան, երեխայի հետ ապրում է Մոսկվայից դուրս գտնվող տանը:

Գեղեցկուհին իր վերջին գրառման մեջ նշել է, որ ծնողները, որքան հնարավոր է, շատ ժամանակ պետք է անցկացնեն երեխայի հետ:

- Նա ասել է ինձ, որ երբեք երեխաներ չի ունեցել, և դա իր մեծ երազանքն է եղել,- հավելել է աղջիկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել