Մարդկանց մոտ տարածված է այն կարծրատիպը, որ մատուցողները միայն աղջիկներ են, սակայն դա այդպես չէ:

Tallywackers-ն առաջին ռեստորանն է, որտեղ մատուցողները գեղեցիկ տղաներ են, ովքեր սպասարկում են  ներքնազգեստով:

Ռեստորանը Դալասում է և գործում է 2015թ․-ից: Դրա մենյուն շատ սովորական է՝ համբուրգերներ, հոթ-դոգեր, ծովախեցգետիններ, աղցաններ և այլն:

Ռեստորանը հայտնի է ոչ թե իր ուտեստներով, այլ տղամարդկանց մկաններով։ Մատուցողները պետք է ունենան հարթ և սափրած մարմին: Նրանց հետ կարելի է նույնիսկ նկարվել:

Ռեստորանն ամեն օր աշխատում է, սակայն ուրբաթ օրերին մեծ խնջույք են կազմակերպում, որտեղ շատ դժվար է հայտնվել:

Ռեստորանը մեծ ճանաչում ունի, այդ իսկ պատճառով սեղաններն այնտեղ նախապես պետք է պատվիրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել