Վերջերս կենսաբանները մի ցնցող հայտնագործություն են արել։ Պարզվել է, որ օրգանիզմում առկա մի հորմոնի՝ օքսիտոցինի (Oxytocin) քանակությունը երեխայի մոտ ավելանում է, երբ նա հպվում է բիոլոգիական մորը։ Որդեգրված երեխաների մոտ այս հորմոնի քանակությունը հաստատուն է մնում։
Իսկ ի՞նչ է անում օքսիտոցինը։
Վերջերս պարզվել է, որ, բացի մինչ այժմ հայտնի մի շարք կարևոր գործառույթներից, օքսիտոցին հորմոնը պատասխանատու է երեխայի՝ սոցիալական խմբում ինքնաարտահայտման համար։ Օքսիտոցինի բավարար քանակության դեպքում երեխան կարող է ագրեսիվ պաշտպանել ինքն իրեն՝ պատասխանել իրեն ծաղրողներին։ Եվ պատահական չէ, որ ծնող(ներ) չունեցող երեխաները հաճախ հայտնվում են սոցիումի հետնաբակում՝ ամենևին արժանի չլինելով դրան։ Այս դեպքում, ի հավելումն խախտված սոցիալական նորմերի, երեխայի մոտ բացակայում է անհրաժեշտ քանակի օքսիտոցինը, որը շատ բացասական է արտահայտվում նրա սոցիալական վարքագծի վրա։
Ծնողները, հաճախ գրկելով ու սիրելով երեխաներին (բնական պահանջ է, անկախ իրենցից՝ անում են բոլոր ծնողները), օգնում են երեխաների մոտ գեներացնել բավարար քանակությամբ օքսիտոցին, և երեխան կարող է կայուն կանգնել կյանքի ողջ ընթացքում, իսկ լքելով երեխաներին, դարձնում են նրան ֆիզիոլոգիապես ոչ ամբողջական, իսկ հասարակության մեջ՝ ոչ ամբողջական անդամ։ Գուցե այստեղից էլ առաջացել է ժողովրդական իմաստուն խոսքը՝ «Արյունը ջուր չի դառնա»՝ նկատի ունենալով հարազատների կապվածությունը։
Հ.Գ. Գեղեցիկ է բնագիտությունը։ Ամեն մի իմաստուն խոսքի պատճառ ու բացատրություն կարելի է գտնել մոլեկուլային մակարդակով։
Միացեք մեր էջին, օգտակար է երիկամների համար (կատակ)։