Երկրաբանների խումբը բացահայտել է Մեծ Ադրիա մայրցամաքի առաջացման և անհետացման պատճառը: Ուսումնասիրությունը հրապարակված է Science ամսագրում։

Գիտնականները վերակառուցել են մայրցամաքի պատմությունը, որը հայտնվել է մոտ 250 միլիոն տարի առաջ՝ պոկվելով հին սուպերմայրցամաք Գոնդվանայից: Սկզբնապես, Մեծ Ադրիան տարեկան մի քանի սանտիմետրով շրջվում էր դեպի հյուսիս՝ շրջվելով ժամսլաքի հակառակ ուղղությամբ։

Մոտ 130-150 միլիոն տարի անց մայրցամաքը բախվել է Եվրոպայի հյուսիսային հատվածին։ Արդյունքում, Մեծ Ադրիան պառակտվել և սուզվել է Եվրոպայի տակ և միայն մի քանի հատված է մնացել մակերեսին: Այժմ դրանք կարող են դիտվել Իսպանիայից մինչև Իրան տարածքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել