Եգիպտոսի հարավի Լուքսոր քաղաքի թանգարանում առաջին անգամ ցուցադրել են հին եգիպտական կին փարավոն Թաուսերթի վարդագույն գրանիտե սարկոֆագը, որը կառավարել է մեր թվականությունից առաջ մոտավորապես 1188 – 1186 թվականներին: Այդ մասին հայտնել է երկրի հնության հուշարձանների գործերի նախարարության ներկայացուցիչը:

Մի քանի օր առաջ սարկոֆագը հայտնաբերման պահից ի վեր առաջին անգամ հանվել է Արքաների հովտի KV13 դամբարանից և տարվել Լուքսորի թանգարան, որտեղ այժմ կգտնվի մշտապես:

Թաուրսեթ թագուհու սարկոֆագը, որը դարձել է XIX գահատոհմի վերջին կառավարիչը, պատրաստված է վարդագույն գրանիտից, ունի 280 սանտիմետր երկարություն, 120 սանտիմետր լայնություն և 150 սանտիմետր բարձրություն: Այն կշռում է վեց տոննա, զարդարված է փորագրությամբ:

Բոլոր վերջին տարիներին սարկոֆագը գտնվել է Արքաների հովտի դամբարանում, ուր այցելելը փակ է հանրության համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել