Armsport.am-ը գրում է.

ՄՅՈՒ-ի հարձակվող Ալեքսիս Սանչեսը, որը վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Ինտերում», չի այրվում մանկունիանցիների կազմ վերադառնալու ցանկությամբ։ Այս մասին հաղորդում է Corriere dello Sport-ը։

 Աղբյուրի տեղեկացմամբ՝ 30-ամյա ֆուտբոլիստն ուզում է, որ իտալական ակումբում իր տրանսֆերը լիարժեք դառնա։ Բայց իրավիճակը Սանչեսի ձեռքում չէ, քանի որ ակումբների միջև ստորագրված վարձակալական պայմանագրի մեջ հետագա գնման մասին կետ չկա։

Ներկա պահին ներաձուրիները վճարում են չիլիացու աշխատավարձի միայն մի մասը՝ մոտ 112 հազար եվրո, այն դեպքում, որ ՄՅՈՒ-ն վճարում է մնացած 335,6 հազար եվրոն։ Միլանյան ակումբը պատրաստ է հետագայում շաբաթական մոտ 168 հազար մլն եվրո առաջարկել Ալեքսիսին, բայց քիչ հավանական է, որ հարձակվողը կհամաձայնի դրան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել