Մեծ Բրիտանիայի Մելինգ քաղաքի բնակչուհի Քեյթ Քանինգեմն ամուսնացել է ծառի հետ և պլանավորում է ազգանունը փոխարինել դրա անվամբ՝ տեղեկացնում է Liverpool Echo News-ը:

«Նորապսակը» 34 տարեկան է, նա ունի երկու երեխա և սիրած երիտասարդ: Ոչ միանգամից, բայց նրանք պաշտպանել են նրա որոշումը և նույնիսկ ներկա են գտնվել արարողությանը:

Քանինգեմն արդեն հայտնել է, որ ցանկանում է պաշտոնապես ազգանունը փոխել Էլդերի (անգլ. Elder – շամբուկ): Այդ անսպասելի ամուսնությամբ կինը ցանկացել է ուշադրություն հրավիրել զբոսայգու միջով ճանպարհի կառուցման դեմ արշավի վրա: Նրա խոսքով՝ դա իսկական սպառնալիք է մարդկանց առողջությանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել