Նորաձևության շաբաթը նոր թափ է ստանում Նյու Յորքում, և այսօր իր հավաքածուն է ներկայացրել Բրենդոն Մաքսվելը: Ցուցադրությանը մասնակցել են Իրենա Շեյքը, Բելա Հադիդը, Քենդիս Սվեյնփոլը, Ստելա Մաքսվելը և այլք:
Այս անգամ դիզայները, որը սովորաբար սիրում է կանանց էլեգանտ զգեստներով ներկայացնել, իր ուշադրությունը սևեռել է casual ոճին:
2020-ի գարուն-ամառ հավաքածուում շեշտը դրվել է ջինսերի վրա. այնտեղ կան վերնաշապիկներ և պատռված ջինսեր:
Ստելա Մաքսվելը և Իրինա Շեյքն ունիսեքս ոճի անկաշկանդ կոստյումներ են ցուցադրել: Սակայն Բրենդոնը չի մոռացել նաև հատուկ առիթների համար զգեստապահարանի մասին. շարքում շատ զգեստներ կան փայլուն գործվածքներից, ինչպես նաև մեծ բացվածքով կիսաշրջազգեստներ և կրոպ-տոպեր:
Դիզայները խոստովանել է, որ ամենօրյա կերպարներ ստեղծելու համար նրան ոգեշնչել են իր ընկերուհիները:
«Ճիշտ է, որ սովորական կնոջն ավելի հաճախ լավ ջինսե է հարկավոր, քան փարթամ երեկոյան զգեստ»,- ասել է Մաքսվելը: