Երեխաները, որոնք իրենց վատ են պահել 5-10 տարեկանում, ավելի հաճախ են հետագայում անքնության խնդիրներ ունենում։

Ավստրալիացի գիտնականները պարզել են, որ անհանգիստ երեխաները հասուն տարիքում ավելի հաճախ են տառապում անքնությունից, հաղորդում է JAMA Network Open կայքը։

Մասնագետները վերլուծել են 16 հազար մարդու տվյալներ պարունակող շտեմարանը։ Հավաքվել են այն մարդկանց տվյալները, ում տարիքը եղել է հինգ տարեկան, 16 և 42 տարեկան։

Անքնությունից հաճախ տառապել են նրանք, որոնք սխալ վարք են ցուցաբերել հինգ կամ տասը տարեկան հասակում։ Նման երեխաները, որպես կանոն, դյուրագրգիռ են եղել և կռիվներ են հրահրել շրջապատի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել