Բժիշկները կիսվել են ռենտգենի նկարներով, որոնցում մարդկանց անալ անցքերում տարբեր իրեր են երևում։ Այս մասին հաղորդում է The Sun պարբերականը։
Այս բոլոր իրերը բժիշկները ստիպված են եղել վիրահատական ճանապարհով հեռացնել։ Բժիշկներից մեկը Twitter-ում գրել է, որ սեքս խաղալիքները պետք է հատուկ դուրս քաշելու թելով վաճառվեն։ Բժիշկը վրդովված ավելացրել է, որ նման վիրահատություններ ինքը շատ հաճախ է ստիպված լինում անել։
Բժիշկները պատմել են, թե ինչպես են ձագար, վարունգ, դեղահաբերով տուփ կամ լամպ հեռացրել։ Անալ անցքերում նաև շամպայնի բաժակ և անձրևանոց է հայտնաբերվել։
Իր պատմությամբ է կիսվել նաև մի բժիշկ, որը հիվանդի ուղիղ աղիքից խնձորներով մի ամբողջ ճյուղ է հեռացրել։ Նրա ամերիկացի գործընկերն էլ պատմել է, որ ակնոցի տուփ է հանել՝ ակնոցը մեջը։ Բժիշկներն ավելացրել են, որ սեքս խաղալիքներն ավելի անվտանգ են, քան տարբեր կենցաղային իրերը։