Մենք սովոր ենք մահը որպես պատմության ավարտ համարել, սակայն մեր մարմինը կազմված է ավելի քան 200 ոսկորից, մի քանի տրիլիոն միկրոբներից և 37 տրիլիոն հյուսվածքներից, իսկ մահվանից հետո դրանց ավելի երկար ճանապարհ է սպասվում:

Մահվանից մի քանի րոպե անց գլխուղեղում սկսվում է թթվածնի պակասը, քանի որ մեր ուղեղը կազմված է 70% ջրից:

Երեկոյան իմունային համակարգը չի կարողանում պահպանել տրիլիոն սովամահ եղած միկրոբներին, այդ պատճառով էլ դրանք տեղափոխվում են երակների կամ էլ ստամոքսի մոտ և սկսում են սնվել այդ օրգաններով, դրա հետևանքով էլ մարմինը սկսում է դեղնել: 

2-րդ կամ 4-րդ օրը միկրոբներն ամենուր են տարածվում, որոնք էլ արտադրում են ամոնիակ, ծծմբաջրածին և թունավոր մի շարք գազեր, որոնք հետևանքով առաջանում է շատ տհաճ հոտ: 

3-4 ամիս անց մարմնի կանաչադեղնավուն գույնը դառնում է շագանակագույն, քանի որ անոթներն արդեն վնասված են: Մոլեկուլային կառուցվածքները քայքայվում են, ուստի հյուսվածքները ջրային զանգվածի են վերածվում:

Մեկ տարի անց հագուստը մաշվում և քայքայվում է թթվային հեղուկների պատճառով:

10 տարի անց խոնավ միջավայրից, քանի որ թթվածինը շատ քիչ է, առաջանում է քիմիական ռեակցիա, որն էլ ճարպը վերածում է օճառանման զանգվածի, որն անվանում են գերեզմանային ոսկ:

50 տարի անց կտորները լիովին ոչնչանում են, մնում են միայն մումիան և ջիլերը:

80 տարի անց սկսվում են քայքավել ոսկորները, քանի որ դրանց ներսում փափուկ կոլագենը դադարում է գոյություն ունենալուց՝ ոչինչ չթողնելով՝ բացի փխրուն հանքային կառուցվածքից:

Հարյուրամյակ անց վերջին ոսկորները վերածվում են փոշու, մնում են միայն ատամները՝ որպես մարմնի անխափան մաս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել