Cosmo.ru-ն ներկայացնում է գալիք աշնան ամենանորաձև կիսաշրջազգեստները:

Պլիսսե կիսաշրջազգեստ

Պլիսսե կիսաշրջազգեստը հարմար է ինչպես ցերեկային, այնպես էլ երեկոյան կերպարների համար: Առաջին դեպքում կարելի է համադրել ջեմպերների և գոտիների հետ, իսկ երկրորդ կերպարի համար ընտրեք թեթև վերնաշապիկներ:

Կաշվե կիսաշրջազգեստ

Ոճաբանները այս աշուն խորհուրդ են տալիս կրել կաշվե կիսաշրջազգեստներ: Սառը եղանակին այն կարելի է համադրել ծանր սվիտերների, իսկ տաք օրերին՝ դասական վերնաշապիկների հետ:

Վանդակավոր կիսաշրջազգեստ

Վանդակավոր կիսաշրջազգեստները դժվար թե երբևէ դուրս գան նորաձևությունից: Այս տեսակի կիսաշրջազգեստները լավագույն տարբերակն են առօրյա լուքերի համար:

Մինի կիսաշրջազգեստ

Մի վախեցեք աշնանը կարճ կիսաշրջազգեստներ կրել: Համադրեք դրանք oversize-սվիտերների հետ:

Ծաղկավոր կիսաշրջազգեստ

Աշնանը ավելի լավ է կրել մուգ երանգի կիսաշրջազգեստներ՝ ծաղկավոր նախշերով:

Մատիտկիսաշրջազգեստ

Լավագույն տարբերակը գործնական հանդիպումների, զբոսանքների, ռոմանտիկ ընթրիքների և կոկտեյլային երեկույթների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել