Tert.am-ը գրում է.

Ամեն ինչ հարաբերական է, եթե ուզում ենք տնտեսական աճի որակը գնահատել, այսինքն, թե որքանով է ազդում քաղաքացիների կենսամակարդակի վրա, պետք է հաշվի առնենք այլ ցուցանիշներ, առաջին հերթին՝ գնաճը, աշխատավարձը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Այսինքն, եթե գներն ավելի շատ են աճել, քան աշխատավարձը, այստեղ չենք կարող ասել, որ քաղաքացիների կենսամակարդակը բարելավվել է: Երկրորդ` պետք է կենսական առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը համադրենք անցած տարվա գների հետ, թե դրանք ինչպես են փոխվել»,-ասաց նա:

Պատգամավորի խոսքով՝ կա նաև մեկ այլ կոմպոնենտ, որն անուղղակիորեն գնահատական է տալիս՝ արդյոք որակյալ աճ ունե՞նք, թե՞ ոչ: «Դա կապիտալ ծախսերն են, և այս առումով 2018 թվականին բավականին մեծ թերակատարում ունենք, ինչը նշանակում է նոր արտադրությունների աջակցության, ենթակառուցվածքների, պետական գնումների առումով խնդիր ունենք, որը բավական բարդ է: Դրա պատճառն այն է, որ դեռևս գնումների համակարգը չի կարողանում ապահովել 100 տոկոս վստահություն, թափանցիկություն»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել