Hraparak.am֊ը գրում է․

Գագիկ Ծառուկյանի կառուցած Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, այսօր ՝ սեպտեմբերի 7-ին, կայացավ Ծառուկյանի դստեր՝ Անահիտ Ծառուկյանի և գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու՝ Ալբերտ Սուքիասյանի պսակադրությունը։

Ծառուկյանն ու Սուքիասյանը արարողության ողջ ընթացքում գրեթե չբաժանվեցին միմյանցից։

Հարսի և փեսայի համար եկեղեցում շքեղ միջանցք էր կառուցվել։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսն անձամբ էր ուղարձ հղել նորապսակներին և նրանց ընտանիքներին։ Այն ընթերցվեց եկեղեցում պսակադրության ժամանակ։

«Սիրելի Սուքիասյան և Ծառուկյան ընտանիքներ, ուրախությամբ տեղեկացա ձեր սիրասուն զավակների պսակադրության լուրի մասին»,- ասվում էր կաթողիկոսի ուղերձում։ Մեծի տան Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը ևս շնորհավորական ուղերձ էր հղել, որը կրկին ընթերցվեց եղեկեցում։ Շքեղ ավտոմեքենաների մի ամբողջ «կալոնա» հազիվ էր տեղավորվել եկեղեցու բակում։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել