Գերմանացի գիտնականները Չինաստանում հայտնաբերել են երկու զույգ բրդյա տաբատ և պարզել, որ դրանք մոտավորապես 3 հազար տարվա հնություն ունեն։ Դրանք հնագույն տաբատներն են, որոնք երբևէ հայտնաբերվել են աշխարհում։

Հնագույն պատմության մեծ մասի ընթացքում մարդիկ կրել են խալաթներ, տունիկաներ և գոգնոցներ։ Տաբատները համեմատաբար նոր հագուստ են համարվում։ Մինչ օրս ամենահին տաբատը համարվում էր Նեպալում հայտնաբերվածը, որի տարիքը 2400 տարեկան է։

Բեռլինի հնագիտական ինստիտուտի պրոֆեսոր Մայք Վագները գործընկերների հետ ուսումնասիրել է Սինցզյանում թաղված երկու զույգ բրդե տաբատ։ Ռադիոածխածնային ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանք շուրջ 3000 տարեկան են։ Վագների գործընկերներից մեկը փորձել է տաբատներ, որոնք կարվել են հնագույն տաբատի նույնությամբ և հայտնել, որ դրանք քայլելիս չափազանց անհարմար են։

Բրդյա տաբատների՝ սեռական օրգանները ծածկող հատվածում կտոր է կարված եղել, որը պահպանել է մարմնի այդ մասը և իբր թե ավելի հարմարավետ դարձրել հագուստը կրելը։

Ավելի վաղ տեղի բնակիչները կրել են կիսաշրջազեստներ և անձրևանոցներ։ Սակայն այն ժամանակ, երբ ձիավարությունը տարածում է գտել, հայտնվել են տաբատները։

«Քայլքի ժամանակ, ռաանց տաբատ կրելու, ոտքերի  միջին հատվածը և փորի ներքին հատվածը չեն շփվել երկար ժամանակ։ Խնդիրն առաջացել է միայն այն ժամանակ, երբ երկար ձիավարությամբ են զբաղվել», - ասում է Վագները։

Այսպկերպ, գտածոն նաև պատասխանում է այն հարցին, թե երբ է ի հայտ եկել ձիավարությունը Չինաստանի հյուսիս-արևմուտքում՝ շուրջ 3000 տարի առաջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել