Armdaily.am-ը գրում է․

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, Գագիկ Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքն է:

Նորապսակ զույգը արդեն եկեղեցում է և ընթանում է Պսակադրության արարողությունը:

Նշենք, որ ArmDaily.am-ին հայտնի դարձավ, որ Անահիտ Ծառուկյանի և Ալբերտ Սուքիասյանի պսակադրությունը տեղի է ունենալու Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, իսկ հարսանեկան արարողությունը կկայանա «Փարավոն» ռեստորանում, որի դիզայնն ամբողջությամբ փոխել են և տևական ժամանակ է հարսանիք չեն անցկացնում, որպեսզի պատշաճ պատրաստվեն էլիտար հարսանիքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել