Մենք հիշատակում ենք Ջոն Ռոքֆելերի անունը, երբ խոսում ենք գումարի, հարստության և իշխանության մասին: Մեր պատկերացումներում նա ասոցացվում է հսկայական կարողության հետ, չնայած որ այս մարդն իրականում պարզապես նման է եղել ժամանակակից օլիգարխներին և անգամ տարբերվել է համեստությամբ և ուրիշներին օգնելու ցանկությամբ: Ձեզ ենք ներկայացնում մի քանի հետաքրքիր փաստ Ռոքֆելերի մասին:

  • Ջոն Դևիսոն Ռոքֆելերը տարիքով երկրորդ երեխան էր բազմազավակ ընտանիքում: Նրա ծնողները դաստիարակում էին 6 երեխայի և չունևոր կյանք էին վարում: Մայրը զբաղվում էր տնային տտեսությամբ, իսկ հայրը՝ առևտրով և հազվադեպ էր տանը լինում: Ռոքֆելերների ընտանիքը ստիպված էր խնայել վաղվա օրվա համար:
  • Ջոնի հայրը՝ Ուիլյամ Ռոքֆելերը, զբաղվում էր անօրինական գործունեությամբ: Նա իրեն անվանում էր քաղցկեղային հիվանդությունների բժիշկ և բուսաբույժ, սակայն չուներ կրթություն: Տղամարդը վաճառում էր տարատեսակ էլիքսիրներ տարբեր քաղաքներում ու գյուղերում:
  • Ջոնը մանկուց շուկայական հարաբերությունների մեջ էր և հորից սովորում էր առքուվաճառք: Երբ լրացավ նրա 7 տարին, տղան աշխատեց իր առաջին գումարը՝ կերակրելով վաճառքի համար նախատեսված հնդկահավերին և հարևանների համար կարտոֆիլ հավաքելով: Ողջ գումարը նա պահում էր և դրանց մասին հաշվետվություն գրում իր տետրում:

  • 13 տարեկանում դեռահաս Ռոքֆելերը կատարեց առաջին ֆինանսական գործարքը. նա իր կուտակած $50-ը տարեկան 7,5% տոկոսադրույքով փոխառության տվեց հարևանին:
  • Դպրոցն ավարտելուց հետո Ռոքֆելերը քոլեջ ընդունվեց, սակայն քիչ ժամանակ անց թողեց ուսումը: Նա որոշեց, որ շատ ժամանակ է կորցնում, անցավ 3-ամսյա հաշվապահական դասընթացներ և այլևս ոչ մի տեղ կրթություն չստացավ:
  • Իր կուտակած ողջ գումարը և շուրջ $1 միլիոնը, որը վերցրել էր հորից, Ռոքֆելերը ներդրեց առևտրային բիզնեսի մեջ: 18 տարեկանում նա դարձավ Clark&Rockefeller ընկերության բաժնետեր:
  • Գումար աշխատելով և այն սիրելով հանդերձ՝ Ռոքֆելերը ցանկանում էր օգնել այլոց: Նա բառացիորեն հետևում էր աստվածաշնչյան կանոնին և իր եկամտի 1/10 մասը բարեգործությանն էր տրամադրում: Նա կամավոր զբաղեցնում էր եկեղեցում գրագրի պաշտոնը և դասավանդում էր կիրակնօրյա դպրոցում:

  • Եկամտի մեծացմանը զուգահեռ մեծանում էր նաև բարեգործությունների չափը: Նա ուշադրություն չէր դարձնում ռասայական և ազգային պատկանելությանը, որոնք համատարած էին այն ժամանակ: Նա օգնում էր կույրերին, որբերին, դպրոցներին:
  • 1859 թ. Ջոն Ռոքֆելերը դարձավ Andrews, Clark & Company նավթամշակման ընկերության սեփականատերերից մեկը, իսկ 6 տարի անց գնեց դրա ղեկավարման իրավունքը $72,5 հազարով և մեծ հաջողությունների հասավ:
  • 23 տարեկանում Ռոքֆելերը ծանոթացավ իր ապագա կնոջ՝ Լաուրա Սելեստիա Սպելմանի հետ: 2 տարի անց նրանք նշանադրվեցին, ապա ամուսնացան և միասին ապրեցին 60 տարի՝ 5 երեխայի կյանք պարգևելով:
  • Տնտեսող Ռոքֆելերը սիրելիի մատանին գնել է $118-ով, ինչն այդ տարիներին մեծ թիվ էր, սակայն զույգի հարսանիքը բավականին համեստ է անցկացվել:

  • Ռոքֆելերը երեխաներին մանկուց սովորեցնում էր իմանալ փողի գինը: Նա երեխաներին վճարում էր հողը փխրեցնելու, երաժշտությամբ զբաղվելու, կոնֆետներից հրաժարվելու և անգամ ճանճերին սպանելու համար: Յուրաքանչյուր երեխան ուներ իր եկամուտների ու ծախսերի գրքույկը:
  • 1870 թ. հիմնված Standard Oil ընկերությունը, որը Ռոքֆելերի ղեկավարության տակ էր, արագորեն աճում էր: Հիմնումից 10 տարի անց այն դարձավ խոշորագույնն աշխարհում: Այդ ժամանակ Ռոքֆելերի ձեռքում էր կենտրոնացած ողջ Ամերիկայի նավթարդյունաբերության 95%-ը:
  • Ռոքֆելերի մոնոպոլիայի դեմ պայքարելու համար ամերիկյան կառավարությունը ստիպված էր ընդունել Շերմանի օրենքը, որն առաջին հակամենաշնորհային օրենքն է ԱՄՆ-ում: Միլիարդատիրոջը սա շատ չանհանգստացրեց: Նա Standard Oil-ը բաժանեց 34 ընկերությունների, որոնք մնացին իր սեփականությունը:

  • Բացի նավթային կազմակերպություններից՝ Ջոնն ուներ 6 բեռնափոխադրող ընկերություն, 9 բանկ, 9 անշարժ գույքի գործակալություն, 16 երկաթուղային և 6 պողպատի ընկերություն, 3 նարնջի այգի:
  • Հսկայական կարողություն ունեցող այս մարդը համեստ էր հագուստի և սննդի ընտրության հարցում: Նա հաճախ կրում էր նույն կոստյումները և նախընտրում էր պարզ սնունդ: Նրա ամենասիրելի ուտելիքը կաթով հացն էր:
  • Չնայած որ Ռոքֆելերը շատ էր աշխատում, նա չէր մոռանում իր առողջության մասին: Միլիարդատերը չէր ծխում և ալկոհոլ չէր օգտագործում, իսկ ցերեկը ննջում էր՝ ուժերը վերականգնելու համար: Երբ լրացավ նրա 60 տարին, նա իր գործառույթների մի մասը փոխանցեց փոխարինողներին և սկսեց զբաղվել սիրելի սպորտներով՝ գոլֆով և հեծանիվ քշելով:

  • Միլիարդներ աշխատելուց հետո Ռոքֆելերը շարունակում էր բարեգործությամբ զբաղվել: Նրա միջոցներով հիմնվեցին Չիկագոյի համալսարանը, Ռոքֆելերի անվան բժշկական համալսարանը, Համընդհանուր կրթական խորհուրդը: Ավելի ուշ նա որդու հետ բարեգործական հիմնադրամ հիմնեց: 1905 թ. միլիարդատերն արդեն բարեգործության էր տրամադրել $100 միլիոն:
  • Խորը ծերության մեջ Ռոքֆելերը ճաղատացավ և կորցրեց թարթիչները: Պատճաշ տեսք ունենալու համար նա կեղծամներ էր կրում: Ասում են, որ նա դրանցից 100-ն ուներ:
  • Ջոն Ռոքֆելերը մանկուց 2 երազանք է ունեցել՝ ապրել մինչև 100 տարեկան և աշխատել $100 հազար: Երկուսն էլ գրեթե ամբողջապես իրականացան: Նա աշխատեց $1,4 միլիարդ և մահացավ 97 տարեկան հասակում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել