Ցանկացած կին հոգ է տանում իր գեղեցկության մասին: Գեղեցկության սրահները շատ արագ են զարգանում: 

Գեղեցկության ոլորտում շատ մեծ տարածում են գտել արհեստական թարթիչները, սակայն ոչ բոլորն են գոհ այդ արդյունքից: 

Վերջերս մի կին կիսվել է իր անձնական պատմությամբ, ինչից հետո բոլոր կանայք հիասթափվել են դրանից:

Թարթիչներ արհեստական լիցքից հետո կինը աչքերը տրորելիս հուժգին ցավ է զգացել և հասկացել, որ իր բնական թարթիչները թափվել են: 

- Չգիտեի, թե ինչ տեղի ունեցավ: Գեղեցկության սրահում դրանք ամուր ամրացված էին: Արդյունքում ես մնացի առանց թարթիչների,- ասաց կինը:

Համացանցի օգտատերերը կարծում են, որ կինը ոչ այդքան պրոֆեսիոնալ գեղեցկության սրահ է գնացել, և դա էլ թարթիչների թափման պատճառն է:

Դե, գիտենք, որ թարթիչների լիցքը հիմա շատ հաճախ է հանդիպում: Կանայք միշտ պետք է ուշադիր լինեն թարթիչների համար գեղեցկության սրահ ընտրելու հարցում: 

Բժիշկների խոսքերով՝ գոյություն ունեն տարբեր տեսակի արհեստական թարթիչներ: Եթե ապրանքն անհայտ ծագում ունի, կինը երբեք չպետք է դա օգտագործի:

Մի փոքր անհարմարություն զգալու դեպքում միանգամից պետք է դիմել բժշկի, ինքնուրույն ոչինչ մի արեք:

Կան մասնագետներ, ովքեր պնդում են, որ երբեք թարթիչներ չպետք է դնել հետևյալ դեպքերում․

Վնասված բնական թարթիչներ

Օգտագործվող սոսինձը կարող է վնասել աչքը: 

Ալերգիկ ռեակցիա

Սոսինձը կարող է ալերգիա առաջացնել կամ էլ գրգռել աչքերը: Նույնիսկ փոքրիկ վնասվածքը կարող է հանգեցնել տեսողության թուլացման:

Փոշի և բակտերիաներ 

Անորակ և ոչ ճիշտ թարթիչների լիցքը կարող է ինֆեկցիա առաջացնել աչքերում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել