Կարո՞ղ է արդյոք շատ փողը երջանկություն պարգևել։ Միանշանակ՝ ոչ։ Միշտ չէ, որ խոշոր գումարի հետ միասին մարդը երջանկություն է ձեռք բերում։ 23-ամյա բրիտանուհի Ջեյն Փարքը, որի մասին է այսօրվա մեր պատմությունը, վեց տարի առաջ վիճակախաղով 1 300 000 դոլար էր շահել։ Եվ եթե այդ հարցում նրա բախտը բերել է, ապա անձնական կյանքում ամեն ինչ այդքան էլ լուսավոր չէ։ Աղջիկը 17 տարեկանից երազում է գտնել իր միակ անկրկնելիին, որը հոգ կտանի իր մասին։ Սակայն նրա բախտն այս հարցում ոչ մի կերպ չի բերում։ Այդ պատճառով էլ նա խնդրի օրիգինալ լուծում է գտել։ Տիկին Փարքը խոստանում է տարեկան 77000 դոլար վճարել իր երկրպագուին, որպեսզի նա իր մասին հոգ տանի։ Աղջիկը կարծում է, որ այս գումարը բավական է, որ տղան իրեն նվերներ գնի ու ռեստորաններ տանի։

Հիմա դեռ աղջիկը ծախսում է իր խնայողությունները նոր մեքենաների, պայուսակների և «ինքնակատարելագործման» վրա. Նոր ատամներ, մեծացված կրծքեր, ձգված հետույք և այլն։

Էվելին Ադամսին հաջողությունը երկու անգամ է ժպտացել։ Նա 1986 և 1986 թվականներին 5400000 դոլար է շահել։ Սակայն ժլատությունը նրան կործանել է։ Նա կազինոներում և մի քանի վատ գործարքների արդյունքում մսխել է իր փողերը։ Այսօր նա անօթևան է դարձել։

  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել