Հյուսիսային Կորեա ռուսական և բելառուսական օղու ապօրինի ներկրումը կասեցվել է:

Հյուսիսային Կորեան երկու անգամ փորձել է շրջանցել միջազգային պատժամիջոցները և օղու մեծ խմբաքանակ ձեռք բերել, բայց երկու անգամ էլ շքեղության ապրանքներին համարժեք ալկոհոլի ներմուծումը ԿԺԴՀ հաջողվել է ժամանակին կասեցնել, հաղորդում է հարավկորեական լրատվական պարբերականը՝ հղում անելով Yonhap-ին՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի պատժամիջոցների հարցերով հանձնաժողովի զեկույցին:

Պարբերականը պարզաբանում է, որ 2018-ի նոյեմբերին հյուսիսային հարևաններին թույլ չեն տվել երկիր ներկրել ավելի քան 14 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ 15.6 հազար շիշ բելառուսական օղի: Իսկ երկրորդ խմբաքանակն ավելի մեծ է եղել. ավելի քան 27 հազար դոլարի Ռուսաստանից եկող «Ստոլբովոյը», որը փորձել են ԿԺԴՀ ներկրել այս տարվա փետրվարին:

Ի դեպ, kp.ru կայքը գրել է այս դեպքի մասին. այդ ժամանակ պնդում էին, որ երեք հազար արկղ ռուսական օղին նախատեսված էր Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի և նրա ռազմական ղեկավարների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել