Ծննդաբերությունը պետք է որ կնոջը երջանկություն պարգևի: Բոլորս էլ գիտենք, որ կինը միայնակ ունակ չէ ծննդաբերելու, բայց արի ու տես, որ Կոլորադո նահանգի բանտախցերից մեկում այս կինը միայնակ է ծննդաբերել:

Ծննդաբերելուց հետո նա դատի է տվել շերիֆ Դենևրին, քանի որ տղամարդը չարաշահել է պաշտոնեական դիրքը:

«Այս դեպքն անհավանականորեն մտահոգիչ է,- նշում է Մարի Նյումանը՝ Սանչեսի փաստաբանը։- Կնոջ մոտ սկսել է ծննդաբերությունը: Այդ ամենի մասին նա ասել է պահակին և բուժքրոջը, սակայն ոչ ոք չի արձագանքել»:

Այդ ժամանակ Սանչեսը 14 օր էր, ինչ գտնվում էր բանտում: Նրան մեղադրել էին խաբեության մեջ:

Տեսախցիկներից երևում է, որ կնոջ մոտ դժվար ծննդաբերությունը տևել է 5-6 ժամ: Կինը ծննդաբերել է 2018 թվականի հուլիսի 31-ին: Տեսանյութում երևում է, թե ինչպես է կինը ցավից օգնություն խնդրում: Երեխայի ծնվելուց անմիջապես հետո բուժեղբայրը և իրավապահը եկել են խուց: 

 «Ի՞նչ է, չէի՞ն կարող կնոջը հիվանդանոց տեղափոխել: Մարդուն այսպես վեր»բերվել ուղղակի չի կարելի»,- նշում է փաստաբանը:

Դենևրի խոսքերով՝ կինը ծննդաբերության ժամանակ գտնվել է բժիշկների հսկողության տակ: 

Կնոջ փաստաբանի խոսքերով՝ նրանց բախտը բերել է, որ կինը ողջ է մնացել:

Սանչեսն ասում է, որ անելու է ամեն հնարավոր բան, որպեսզի շերիֆն ու ողջ անձնակազմը պատասխանատվություն կրեն իրենց պահվածքի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել