Ճիշտ են ասում՝ ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնում։

Երբ ես Համահայկական հիմնադրամի տնօրենն էի, ԱՄՆ-ում կար ոմն Արա Մանուգյան։ Նա ամեն ձև փորձում էր մեզ խանգարել աշխատել, տարածում էր տարբեր ստեր մեր մասին։ Ասեմ ավելին՝ իմ ղեկավարման 10 տարիների ընթացքում նա միակ քննադատն էր։ Ես միշտ ասում էի, որ նա աշխատում է ազերիների համար և կատարում է պատվերներ։ Երբեք չեմ էլ պատասխանել նրա զառանցանքներին։

Եվ ահա մի քանի օր առաջ այդ նույն Արա Մանուգյանին պեդոֆիլիայի հոդվածով մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ-ում, ընդ որում՝ խոսքը գնում է իր իսկ երեխու մասին։
Այ սրանք են մեզ քարկոծողները։

Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել