Ցեղասպանությունը գործողություն է, որն ուղղված է ոչնչացնելու որևէ ազգային, էթնիկական, ռասսայական կամ կրոնական խմբի։ Ցեղասպանություններ տեղի են ունեցել և շարունակում են տեղի ունենալ մոլորակի բոլոր անկյուններում։ Ահա ցեղասպանության այն 5 ամենասարսափելի դեպքերը, որոնք գրանցվել են մարդկության պատմության մեջ։

Անֆալ արշավ

Քրդերը պարսկական հնագույն էթնիկ խումբ են, որոնք տարածված են Մերձավոր Արևելքի մի քանի երկրներում։ Նրանք կազմում են Իրաքի բնակչության գրեթե 20%-ը, և մեծամասնությունը գտնվում է երկրի հյուսիսային հատվածում։ Պատմության ընթացքում քրդերը լեզու չեն գտել Իրաքի կառավարության հետ։ Լարվածությունն իր գագաթնակետին հասավ 1980-ականներին տեղի ունեցած իրաքա-պարսկական պատերազմի ժամանակ, երբ Սադամ Հուսեյնի կուսակցության ռեժիմն իրականացրեց Անֆալ արշավը, որն իրենից ենթադրում էր Հյուսիսային Իրաքում քուրդ ժողովրդի դեմ պայքար։

Արշավի ղեկավարը Սադամ Հուսեյնի զարմիկն էր՝ Ալի Հասան ալ-Մաջիդը, ով հայտնի էր որպես «քիմիական Ալի»՝ իր գործողությունների ժամանակ անանուխի գազ օգտագործելու նկատմամբ ունեցած մեծ սիրո պատճառով։ Ցեղասպանության արդյունքում ավելի քան 180 հազար քուրդ սպանվեց, և ևս մի քանի հազարն անհայտ կորած ճանաչվեց։ Քիմիական Ալին գերի վերցվեց ամերիկացի զինվորականների կողմից և կախաղան բարձրացվեց ռազմական հանցագործություններ կատարելու համար։

Մորիորիի ցեղասպանություն

Մաորիները Նոր Զելանդիայի բնիկ ժողովուրդներից են։ Նրանք այս տարածաշրջանում ապրել են ութ հարյուր տարի։ Շուրջ հինգ հարյուր տարի առաջ մաորիները բնակություն հաստատեցին նաև հարևան Չատեմ կղզիներում, որտեղ խաղաղ կյանք ու նոր համայնք ստեղծեցին։ Նրանք իրենց անվանեցին մորիորի։

Հայրենիքում մնացած ռազմիկ մաորիները հետագայում կապի մեջ մտան ամերիկացիների և եվրոպացիների հետ։ Հանդիպումները սկզբում երբեմն ավարտվում էին օտարերկրացիներին ուտելով։ 1835 թ․ արևմտյան զենքերով զինված մաորիները ներխուժեցին Չատեմ կղզիներ, որտեղ սպանեցին ու կերան իրենց նախկին ցեղակիցներին։ Նրանց, ում չսպանեցին կամ չկերան, ստիպեցին ամուսնանալ մաորիների հետ։ Դեպքից պակաս, քան 30 տարի անց կենդանի էր մնացել մորիորիների միայն 101 ներկայացուցիչ։ Վերջին զտարյուն մորիորին մահացել է 1933 թ․։

Ռուանդայի ցեղասպանություն

Ինչպես մաորիներն ու մորիորիները Նոր Զելանդիայում, այնպես էլ հուտու և տուտսի ցեղերը Ռուանդայում միևնույն նախնիներն են ունեցել՝ բանտու ցեղը։ Վերոնշյալ երկու ցեղերի մեջ ոչ մի տարբերություն չկար այնքան ժամանակ, մինչև եկան բելգիացի և գերմանացի իմպերիալիստները։ Եվրոպացիները ցեղը երկու մասի բաժանեցին՝ ելնելով տնտեսական դրությունից։ Տուտսիները դարձան հարուստ բնակիչները, իսկ հուտուները՝ աղքատ։ Հուտուները կարող էին տուտսիների կարգավիճակ ստանալ կտրուկ հարստանալու դեպքում։

Երկար տարիներ շարունակ տուտսիներն իշխող դասակարգ էին Ռուանդայում, որոնք հուտուների նկատմամբ հաճախ բռնություն էին գործադրում։ 1990-ականների սկզբին հուտուները ապստամբություն կազմակերպեցին և զանգվածաբար սպանեցին տուտսիներին։ Հարյուրհազարավոր մարդիկ սպանվեցին, բռնաբարվեցին, ինչպես նաև դիտավորյալ մահացու հիվանդություններ տարածվեցին։

Սով Իռլանդիայում

19-րդ դարի կեսերին Մեծ Բրիտանիան դեստրուկտիվ տնտեսական քաղաքականություն էր վարում, և այդ տարիներին կարտոֆիլի բերքը ոչնչացվեց պաթոգեն միկրոօրգանիզմի առաջացրած համաճարակից։ Արդյունքում սկսվեց, այսպես կոչված, «Կարտոֆիլի իռլանդական սովը»։ Շատ պատմաբաններ վստահեցնում են, որ այս ժամանակաշրջանում Անգլիայի անգործությունը կարելի է համարել ցեղասպանության ակտ։ Միգուցե պատճառն այն էր, որ դարեր շարունակ այս երկու երկրները կրոնական հողի վրա թշնամանք են տածել իրար նկատմամբ։

Իռլանդիան բերրի հողեր ուներ և շատ տարիներ շարունակ Անգլիա բերք էր արտահանում։ Երբ իռլանդացիների մոտ սով էր սկսվում, Անգլիան ներմուծումը սահմանափակում էր՝ թույլ տալով Իռլանդիային իր ներքին շուկայի համար սնունդ պահել։ Սակայն այս անգամ, երբ հարյուրավոր մարդիկ մահանում էին սովից ու հիվանդություններից, սահմանափակումներ Անգլիայի կողմից չդրվեցին, ինչը հանգեցրեց միլիոնավոր իռլանդացիների մահվան և արտագաղթման։ 

Բոսնիայի ցեղասպանություն

Խորհրդային Միության փլուզումը երկարատև սոցիալ-քաղաքական հետևանքներ առաջացրեց, որոնք, պարզվեց, առավել քայքայիչ էին նախկին Հարավսլավիայում։ 1990 թ․ սկսած՝ երկրում սկսվեց հանրապետություն հիմնելու համար պայքար, ինչը հանգեցրեց բնակչության մեջ միջէթնիկական լարվածության։

Հանցագործություններից վատագույնը տեղի ունեցավ նոր կազմավորված Բոսնիայում, որտեղ գեներալ Ռատկո Մլադիչն ու Սերբական հանրապետության զորքերը սպանեցին հազարավոր բոսնիական մահմեդականների և սերբերի՝ փորձելով էթնիկ մաքրում իրագործել։ Տարածաշրջանում խաղաղություն հաստատվեց միայն 1995 թ․, սակայն ավելի քան քսան հազար մարդ արդեն իսկ զոհվել էր՝ բռնաբարվել, գլխատվել, այրվել կամ գնդակահարվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել