Հոնկոնգի հարուստ բնակիչները բրիտանական «ոսկե վիզաներ» են գնում, գրում է South China Morning Post-ը:

Հարուստ հոնկոնգցիները Հոնկոնգում աճող քաղաքական անկարգությունների ֆոնին իրենց ընտանիքների համար ներդրումներ են անում Մեծ Բրիտանիայի «ոսկե վիզաներ» գնելով, գրում է պարբերականը՝ հղում անելով միգրացիայի հարցերով զբաղվող փաստաբաններին և անշարժ գույքի գործակալություններին:

Brexit-ի պատճառով արժեզրկված բրիտանական ֆունտի պայմաններում «անձնագրի» համար վճարը 2 միլիոն ֆունտ ստեռլինգով ավելի էժան է դարձել որոշ այլ արտարժույթներ փոխարկելիս, ինչը նույնպես նպաստել է Հոնկոնգից և մայրցամաքային Չինաստանից հայտերի քանակի ավելացմանը:

2019 թ.-ի երկրորդ եռամսյակում Հոնկոնգին բաժին է հասել առաջին մակարդակի ներդրողների համար բրիտանական վիզայի բոլոր դիմումների 10%-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել