Հպարտ ենք հայտարարել, որ մեր ընկերությունն արժանացել է արտոնագրի Միացյալ Թագավորության Գեմբլինգի հանձնաժողովի կողմից: Սա բացառիկ ձեռքբերում է, որը վերահաստատում է մեր նվիրվածությունը խաղային ոլորտում բարձրագույն պատասխանատվությանը, իրավական կարգավորումներին և էթիկական չափանիշների պահպանմանը:
Այս արտոնագիրը Դիջիթեյնին հնարավորություն է տալիս ներկայանալու աշխարհի ամենախիստ կարգավորվող և մրցունակ iGaming շուկաներից մեկում՝ Միացյալ Թագավորությունում: Մենք ուրախ ենք այս հնարավորության համար, քանի որ այն լրացուցիչ երաշխիք է մեր հաճախորդների համար, որ նրանք օգտվում են որակյալ, անվտանգ և արդար խաղային լուծումներից:
Այս նշանակալի քայլը բխում է մեր զարգացման և գլոբալ ընդլայնման ռազմավարությունից: Միացյալ Թագավորության շուկա մուտք գործելով՝ մենք վստահ ենք, որ կկարողանանք առաջարկել մեր նորարարական պրոդուկտներն ու տեխնոլոգիական լուծումները՝ շարունակելով ապահովել լավագույն խաղային փորձը մեր հաճախորդների համար:
Այն, ինչի մենք հասել ենք այսօր, նվիրված թիմի և մեր անընդհատ զարգացման փիլիսոփայության արդյունքն է, և սա մեր հերթական ձեռքբերումն է միջազգային շարունակական հաջողությունների ու նվաճումների ճանապարհին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardges.vardanyan.3/posts/pfbid02BKuEScRJvskfFNgLJNsuTExvhepuKvYYaDtouXsMD9k2WYBiZiwuTujCd3iXB7Lnl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել