Շատ մարդիկ կարծում են, թե ամեն ինչ մեր կյանքում պատահական է տեղի ունենում, և մենք սոսկ հանդիսատես ենք այդ կինոթատրոնում։ Իրականում, սակայն, ամեն ինչ բոլորովին այլ կերպ է։ Եթե մենք թեկուզ մի քիչ ականջ դնենք մեր կանխազգացման ձայնին, ապա անմիջապես կհասկանանք, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում, այն է, ինչ մենք ինքներս ստեղծել ենք։

Հնարավոր է, որ մենք մինչև վերջ չենք էլ հասկանում, թե ինչ ենք անում այս կամ այն պահի, ինչ ենք ստեղծում, բայց Տիեզերքը գիտի դա։ Նա տառացիորեն հետևում է մեզ՝ ուղարկելով զգուշացնող նշաններ։ Նպատակը զգուշացնելն է, որ մենք սխալ ճանապարհի վրա ենք գտնվում, որը կարող է աղետի հանգեցնել։ Ճիշտ այդպես էլ նա տեղյակ է պահում, երբ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք գտնվում՝ ամեն բան կարգին է, առաջ գնա, մի վախեցիր։

Հիմնականում Տիեզերքի նախազգուշացնող նշաններն ի հայտ են գալիս զանազան անցանկալի հանգամանքների ու իրադարձությունների տեսքով։ Նրանք մատնանշում են այն, որ մեր էներգիայի հետ ինչ-որ բան է տեղի ունենում։

Ձեր մտքերը, զգացմունքներն ու գործողությունները կենտրոնացած են նեգատիվի վրա։ Զարմանալի չէ, որ կյանքում ամեն ինչ այնպես չի ընթանում, ինչպես դուք կցանկանայիք։ Ձեզ հետապնդում են անհաջողություններն ու տհաճությունները։

Եվ ընդհակառակը, երբ Ձեր մտքերը, զգացմունքներն ու գործողություններն անցում են կատարում բարձր վիբրացիոն հաճախականությունների, կյանքը կարգավորվում է։ Մեզ մոտ գրեթե ամեն բան ստացվում է, ու ամեն ինչում մեր բախտը բերում է։ Ահա թե ինչու է այդքան կարևոր բարձրացնել սեփական վիբրացիոն էներգիան՝ կենտրոնանալով դրական մտքերի վրա։

Չնայած դրան՝ դա ամեն մեկիս հասու չէ. անընդհատ բարձունքի վրա գտնվելը բավականին բարդ է։

Ժամանակ առ ժամանակ մեզ հետապնդում են անհաջողություններն ու անկումները։ Մի մտահոգվեք ու խուճապի մի մատնվեք։ Տիեզերքը «ջանում է» մեր իսկ բարեկեցության համար՝ ուղարկելով նախազգուշական նշաններ։ Եվ քանի դեռ մենք դրանք չենք անտեսում, բայց չենք էլ կենտրոնանում դրանց վրա, ապա ամեն բան նորմալ է. մեզ պարզապես կյանքի ճիշտ ճանապարհն են ցույց տալիս։

Պարզապես ուշադիր ու գիտակցաբար ընդունեք նախազգուշացնող նշանները։ Դրանք ասես ճանապարհային նշաններ լինեն։ Փոքր-ինչ անտեսում ես, ու մի փորձանք պատահում է։

Ահա այն ահազանգերի ցանկը, որոնց վրա արժե ուշադրություն դարձնել․

. Եթե դուք հանկարծ ոտքի բութ մատն ուժգին խփել եք ինչ-որ բանի,

. Եթե ճանապարհային խցանման մեջ եք հայտնվել ու երկար ժամանակ չեք կարողանում տեղից շարժվել,

. Եթե նկատում եք նենգ հայացքներ և նույնքան ստոր նկատողություններ,

. Եթե անսպասելիորեն վնասվածք եք ստացել,

. Եթե անսպասելի ծախսեր են առաջացել կամ վճարելու հաշիվներ եք ստացել, որոնց մասին դուք գաղափար անգամ չունեիք,

. Եթե վիճել եք մտերիմ մարդու հետ,

. Եթե հիվանդացել եք,

. Եթե ուժեղ գլխացավ ունեք,

. Եթե կորուստ եք ունեցել կամ ունեցվածքը վնասվել է,

. Եթե տհաճ բույրեր, ձայներ կամ համեր եք զգում։

Վերը թվարկված բոլոր ահազանգերը նախազգուշացնող նշաններ են, որոնք խոսում են այն մասին, որ դուք պետք է կենտրոնանաք ու տրամադրվեք էներգիայի վիբրացիայի այլ հաճախականություն անցում կատարելու համար։ Այնպես որ, եթե դուք այդ ահազանգերից մեկը նկատել եք, անհապաղ կանգ առեք ու գործեք։

Դադարեցրեք աշխատանքն այն բանի վրա, ինչ հիմա անում եք։ Մի խոսեք ու մի կենտրոնացեք այն մտքի վրա, ինչը վերջին ժամանակներս տառացիորեն ձեզ հանգիստ չի տալիս։ Բանն այն է, որ այն ձեզ շեղում է ճիշտ ճանապարհից։

Դրա փոխարեն խորը շնչեք, հեռացեք իրավիճակից, մոռացեք այն։ Կարելի է նույնիսկ մեդիտացիայի դիմել, եթե նման հնարավորություն կա։ Եթե դուք արագ արձագանքեք նախազգուշական նշաններին ու միջոցներ ձեռք առնեք, Տիեզերքը կօգնի կրկին վերադառնալ ճիշտ ուղու վրա։

Եվս մեկ կարևոր պահ. չարժե կենտրոնանալ նախազգուշական նշանի վրա։ Նկատեցիք, խմբագրեցիք ձեր վարքագիծն ու մոռացաք։

Բանն այն է, որ հենց մենք սկսում ենք խոսել, վերլուծել, փորձել խորանալ այդ նշանների մեջ, մեր վիբրացիայի էներգիան փոքրանում է։ Դրա համար պարզապես հետևեք նշաններին։

Եվ մի մոռացեք, որ հասկանալու համար, թե ճի՞շտ եք արդյոք հասկացել Տիեզերքից ուղարկված նշանները, դուք պարզապես պետք է ականջ դնեք ձեր սրտին ու հոգուն։

Ձեր մտքերը, զգացմունքներն ու գործողությունները պետք է համապատասխան լինեն ձեր հոգուն։ Միայն այդ ժամանակ եք դուք ճիշտ ճանապարհի վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել