Կորեական «Hyundai»-ն պատրաստվում է հանրությանը ներկայացնել մի նոր մեքենա` «Veloster» մոդելի «Անտի-զոմբի» մոդիֆիկացիան: Հայտնի է դարձել նաև, որ մեքենայի 3D տարբերակը առկա կլինի «Lands of Dead» բջջային խաղում: Իսկ բնական տեսքով կցուցադրվի հուլիսի 18-ին Սան-Դիեգոյում կայանալիք ComicCon ցուցահանդեսի ընթացքում:
Սա առաջին դեպքը չէ, որ «Hyundai»-ն պատրաստում է այդպիսի մեքենա: Մոտ մեկ տարի առաջ թողարկվեց նմանատիպ մոդիֆիկացիա` ընկած «Elentra» մոդելի հիմքում: Հայտնի է, որ նոր տարբերակում կլինեն շատ նորամուծություններ` ի տարբերություն նախորդի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել