«Դորիան» փոթորիկից սպասվող վնասը կարող է 25-40 միլիարդ դոլար կազմել: Նման կանխատեսում են արել UBS Group-ի վերլուծաբանները: Փորձագետները կարծում են, որ բնական աղետը կլինի «ամենաթանկը» վերջին տարիների ընթացքում, հաղորդում է Bloomberg-ը:

Վերլուծաբաններն առայժմ չեն կարող ճշգրիտ թվեր ներկայացնել. ամեն ինչ կախված է նրանից, թե արդյոք Դորիանը կհասնի Ֆլորիդայի ափերին, որտեղ գտնվում են NASA-ի և ռազմական օդուժի, ինչպես նաև SpaceX-ի մեկնաթռիչքի հրապարակները:

Սեպտեմբերի 1-ին փոթորիկը, որում քամու արագությունը հասնում էր ժամում գրեթե 300 կիլոմետրի, հարվածեց Բահամյան կղզիներին: Ներկայումս փոթորիկն աստիճանաբար մոտենում է ԱՄՆ-ի ափերին, որի պատճառով Հարավային Կարոլինայի, Ջորջիայի և Ֆլորիդայի իշխանությունները ավելի քան մեկ միլիոն մարդ են տարհանել:

ԱՄՆ պատմության մեջ ամենաթանկ բնական աղետը շարունակում է մնալ «Կատրինան», որը երկրին հարվածել է 2005 թ.-ին: Արդյունքում հեղեղվել է Նոր Օռլեանը: Այդ ժամանակ պատճառված վնասը գնահատվել է 108 միլիարդ դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել