Ֆրեդերիկ Շոպենը 19-րդ դարի ամենահայտնի դաշնակահարներից մեկն է: Մինչ օրս նրա ռոմանտիկ երաժշտությունը տարածված է ամբողջ աշխարհում: Չնայած որ Շոպենը կարճ է ապրել, նրա կյանքը լեցուն է եղել գաղտնիքներով:
Շոպենի դաշնամուրային երաժշտությունն այսօր բոլոր դաշնակահարների երգացանկի մասն է կազմում: Կոմպոզիտոր Ռոբերտ Շումանն իր առաջին համերգային այցից հետո նրան նույնիսկ հանճար է անվանել: Նրա կյանքը շատ իրադարձային է եղել: Լինելով հանճար՝ նա մինչ հանրաճանաչ կոմպոզիտոր լինելը նվագել է լեհ հարուստ հասարակության համար:
Մինչև այսօր ոչ ոք հստակ չգիտի, թե երբ է ծնվել մեծն կոմպոզիտորը: Ծննդյան վկայականում, որը հայտնաբերվել է նրա մահվանից 50 տարի անց, գրված է, որ երաժիշտը ծնվել է 1810-ի փետրվարի 22-ին, սակայն Շոպենը միշտ նշում էր, որ նա ծնվել է 1810-ի մարտի 1-ին:
Առողջական վատ վիճակի պատճառով նա մահացավ 39 տարեկան հասակում: Իր կարճ կյանքի ընթացքում հասցրել է սիրել Փարիզը և կյանքի մեծ մասն անցկացրել է այնտեղ՝ նշելով, որ դա իր սրտի քաղաքն է:
«Կանանց շրջանում Շոպենը ավելի մեծ տարածում ունի, քան Մոցարտը»,- նշում է հայտնի դաշնակահար Արթուր Ռուբինշտեյնը:
Շոպենը երբեք էլ գեղեցիկ կամ էլ Կազանովա չի եղել: Ոմանք նույնիսկ կասկածում են, թե նա ընդհանրապես սիրել է կանանց:
Նույնիսկ այսօր ոչ ոք չգիտի՝ նա և գրող Ջորջ Սանդն իրականում զո՞ւյգ են եղել, թե՞ պարզապես ընկերներ:
Պետք է նշել նաև, որ կաթոլիկ Շոպենը շատ կոնսերվատիվ է եղել: Նույնը չես կարող ասել Սանդի մասին, քանի որ նա քարոզում էր ֆիզիկական սերը և աջակցում էր սոցիալական գաղափարներին՝ փնովելով կաթոլիկ եկեղեցուն:
Այնուամենայնիվ, շատ մարդիկ, ովքեր սիրում են Շոպենի երաժշտությունը, չեն ցանկանում իմանալ, որ նա և գրողը պարզապես ընկերներ չեն եղել:
Մարդիկ ասում են, որ շատ գեղեցիկ է սիրո պատմությունը փայլուն, միշտ հիվանդ աստղային դաշնակահարի և տղամարդու հագուստը հագած և ծխախոտ ծխող կնոջ միջև: