Եթե ռուս ազգայնական Վիտալի Շիշկինին Հայաստանն իսկապես քաղաքական ապաստան է տվել, ուրեմն՝ մտնելու ենք հայ-ռուսական «բարեկամության» ցուցադրման մի այնպիսի փուլ, որի զարգացումները թրիլլեր ֆիլմի սցենար են հիշեցնելու: 

Այդ համատեքստում Պուտինի՝ Քոչարյանին բանտում այցելելու ցանկության մասին լուրերն իրականությանը բավական մոտ են թվում, և կարելի է ասել, որ միայն նախերգանքն են:

Հասկանալի է սուվերենության ու ինքնուրույնության ամրապնդման, իրականում՝ իշխանությունների ինքնահաստատման ձգտումը, բայց արդյո՞ք հակահայկական քարոզ իրականացնող չճանաչված ռուս ազգայնականն այն ֆիգուրն էր, որով արժեր սկսել այս խաղը, որն ավելի շատ հակառակ շաշկի (поддавки) է հիշեցնում... 

Նման գործընթաց սկսելուց առաջ առնվազն պիտի շա՜տ ռազմավարական հաշվարկներ ու տարբեր երաշխիքներ ունենան մեր իշխանությունները և համոզվածություն, որ պատրաստ են ցանկացած սցենարի, հակառակ դեպքում ինքնիշխանության համար հայտարարված պայքարը կարող է այլ պայքարի վերաճել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել