Լրջագույնս մտահոգված եմ ՀՀ ուռուցքաբանության ոլորտում տիրող իրավիճակից: Տարակուսելի է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի աշխատանքից ազատման փաստը, և անհասկանալի են դրա դրդապատճառները, քանի որ ընդամենը ամիսներ առաջ առողջապահության նախարարությունը բարձր գնահատական էր տվել կենտրոնի ղեկավարության գործունեությանը՝ ասելով, որ ՈւԱԿ-ը գրանցել է լուրջ հաջողություններ՝ շնորհիվ հմուտ կառավարման և մասնագիտական հմուտ որակների:

Մտահոգիչ է ՈւԱԿ-ից մասնագետների արտահոսքը դեպի մասնավոր հատված: Մտահոգիչ են նախարարության ուռուցքաբանության գծով նախկին խորհրդատու Գևորգ Թամամյանի որոշումը՝ հեռանալու որպես խորհրդատու, և նրա բարձրացրած հարցերը ոլորտի վերաբերյալ:

Այս հարցերը պետք է առնվազն քննարկվեն, և տրվեն գնահատականներ:

 Առաջիկայում ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը կկազմակերպվի քննարկում ուռուցքաբանության ոլորտին վերաբերող խնդիրների շուրջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել