Tert.am-ը գրում է.

11։37

Ակնկալում եմ, որ ՍԴ դատավորները կիրականացնեն արդարադատություն ու չեն ենթարկվի ճնշումներին, որոնք առկա են վերջին ամիսներին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը:

«Ճնշումներ եղան սկսած երկրի առաջին դեմքի, վերջացրած դատավորներից մեկի կողմից»,-ասաց Լևոն Քոչարյանը: 

Նշենք, որ Սահմանադրական դատարանն այսօր քննելու է «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի և 35-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» հարցը: 

Միաժամանակ, նախքան դիմումի քննությունը, բողոքի տարբեր ակցիաներ են ընթանում Սահմանադրական դատարանի դիմաց:

11։30

Ռոբերտ Քոչարյանի գործը քաղաքական ու պետական կարևոր հարց է, և բոլորն էլ հասկանում են, որ գործի իրավական մասը ձևական բնույթ է կրում. մենք գործ ունենք քաղաքական պատվերի և քաղաքական ուղղորդման հետ: ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսագետ Անդրանիկ Թևանյանը:


«Հայաստանի նորանկախ պատմության մեջ սա բացառիկ է, երբ գործը կապված է նախագահի հետ և բացառիկ դեպք է նաև այն, որ գործադիր իշխանությունը ցանկանում է ամեն կերպ ճնշում գործադրել ՍԴ-ի վրա: Այնպես որ, այստեղ քաղաքական զուգահեռ գործընթացներ կան, որոնք նաև իրավական փաթեթավորում են ստացել»,-ասաց Թևանյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել