Քաղաքապետարանի ու «Սանիթեք»-ի բազառն արդեն անցնում է բոլոր հնարավոր սահմանները։ Քաղաքապետարանը այս ամենից խուսափելու համար պետք է հրապարակեր պայմանագիրը, և բոլոր հարցերի պատասխանները պարզ կդառնային։ Այսօր «Սանիթեք»-ն ընդհանրապես հրաժարվել է քաղաքը մաքրելուց։
Հիմա մինչև ե՞րբ պետք ա սպասենք, որ աղբը մաքրեն։ Հույսները դրել են ձմեռվա վրա, բայց դա հարցի լուծում չէ։ Ամեն դեպքում, եթե «Սանիթեք»-ը չի կատարում իր պարտականությունները, և քաղաքը կորած է աղբի մեջ, ուրեմն՝ ամբողջ մեղավորությունն ընկնում է քաղաքապետարանի վրա, և այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել