Բերնար Վերբեր
(Բացարձակ և հարաբերական գիտելիքի հանրագիտարան)

Պարկինսոնի (նույն անունն ունեցող հիվանդության հետ ոչ մի կապ չունի) օրենքն ասում է, որ որքան ձեռնարկությունը մեծանում է, այնքան  ավելի հաճախ է վարձում անընդունակ ու բարձր վարձատրվող աշխատակիցների։ Ինչո՞ւ։  Պարզապես, որովհետև այնտեղ արդեն աշխատողներն ուզում են մրցակցությունից խուսափել։  Վտանգավոր հակառակորդին չբախվելու լավագույն միջոցը ոչ որակյալ աշխատողներ ընդունելն է։ Նրանց մեջ նախաձռնելու ցանկությունն սպանելու լավագույն միջոցը՝ գերավճարելը։ Այսպես ղեկավար խավն աներեր ինքնավստահություն է ապահովում իր դրության մեջ։ Այդ նույն օրենքի համաձայն, բոլոր նրանք, ովքեր լի են գաղափարներով, յուրահատուկ լուծումներով կամ ձեռնակրության աշխատանքը լավացնելու ցանկությամբ, ընդհակառակը, պարբերաբար ազատվում են աշխատնքից։ Այսպիսով՝ պարադոքսն այն է, որ ինչքան խոշոր է ձեռնակրությունը, ինչքան երկար ժամանակ է աշխատում շուկայում, այնքան եռանդուն է հրաժարվում իր դինամիկ, ցածր վարձատրվող աշխատակիցներից՝ փոխելով նրանց ինետր ու անհամապատասխանորեն բարձր վարձատրվողներով։

Եվ այս ամենը կոլեկտիվի խաղաղության համար է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել