Ներկայացնում ենք խռմփոցից ազատվելու 7 օգտակար խորհուրդ:
1․ Կողքի վրա քնելԽռմփոց առավելապես առաջանում է, երբ մարդը քնում է մեջքի վրա:
2. Բարձրացնել մահճակալի գլխի մասը
Գլխի դիրքի բարձրացումը շնչուղիների լիակատար անցանելիություն կապահովի:
3. Ժամանակին բուժել շնչառական համակարգի հիվանդությունները
Թոքերի քրոնիկական հիվանդությունները և որոշ ալերգիկ հիվանդություններ խոչընդոտում են քթով նորմալ շնչելուն:
4. Նորմալացնել մարմնի զանգվածը
Ավելորդ քաշը նույնպես կարող է խռմփոցի պատճառ լինել:
5. Սահմանափակել որոշ դեղամիջոցների ընդունումը
Խոսքը քնաբերների և հանգստացնող դեղամիջոցների մասին է:
6. Թողնել ծխելը
Նիկոտինն ուժեղ գրգռիչ է, որը նպաստում է շնչուղիներում քրոնիկական բորբոքային ռեակցիայի առաջացմանը:
7. Պահպանել օդի նորմալ խոնավություն
Չոր օդն առաջացնում է շնչուղիների լորձաթաղանթների գրգռվածություն, իսկ փոշին բավական ուժեղ ալերգեն է: Այս դեպքում կօգնեն տարածքի հաճախ օդափոխությունը և օդի խոնավեցուցիչի օգտագործումը: