Ինչպե՞ս ազատվել խռմփոցից. 7 օգտակար խորհուրդ


17:45 , 2 սեպտեմբեր, 2019

Ներկայացնում ենք խռմփոցից ազատվելու 7 օգտակար խորհուրդ:

1․ Կողքի վրա քնել

Խռմփոց առավելապես առաջանում է, երբ մարդը քնում է մեջքի վրա:

2. Բարձրացնել մահճակալի գլխի մասը

Գլխի դիրքի բարձրացումը շնչուղիների լիակատար անցանելիություն կապահովի:

3. Ժամանակին բուժել շնչառական համակարգի հիվանդությունները

Թոքերի քրոնիկական հիվանդությունները և որոշ ալերգիկ հիվանդություններ խոչընդոտում են քթով նորմալ շնչելուն:

4. Նորմալացնել մարմնի զանգվածը

Ավելորդ քաշը նույնպես կարող է խռմփոցի պատճառ լինել:

5. Սահմանափակել որոշ դեղամիջոցների ընդունումը

Խոսքը քնաբերների և հանգստացնող դեղամիջոցների մասին է:

6. Թողնել ծխելը

Նիկոտինն ուժեղ գրգռիչ է, որը նպաստում է շնչուղիներում քրոնիկական բորբոքային ռեակցիայի առաջացմանը:

7. Պահպանել օդի նորմալ խոնավություն

Չոր օդն առաջացնում է շնչուղիների լորձաթաղանթների գրգռվածություն, իսկ փոշին բավական ուժեղ ալերգեն է: Այս դեպքում կօգնեն տարածքի հաճախ օդափոխությունը և օդի խոնավեցուցիչի օգտագործումը: