Իլոն Մասկը՝ կանադա-ամերիկացի բիզնես մագնատ, ներդրող, ճարտարագետ և գյուտարար, հանճար է, չնայած որ նրա շուրջ հաճախ են վեճեր ծագում:

Մասկի՝ հաջողության հասնելու բազմաթիվ փորձերից մեկը, ակնհայտորեն, նրա հայտնի և քննադատություններին դիմացող գաղափարն է դեպի Մարս ճամփորդության մասին, որը, նա հավաստիացնում է, շատ շուտով իրականություն է դառնալու:

Վերջերս նա իր առջև ևս մեկ նպատակ է դրել՝ ողջ աշխարհի համար արբանյակային Wi-Fi ստեղծել:

Իհարկե, Մասկն այս գաղափարով ոգեշնչվել է իր կուռքերից մեկից՝ Նիկոլա Տեսլայից, ով առաջինն է տվել տիեզերքում անխափան էներգիայի ապահովման միտքը, որը, սակայն, այդպես էլ չի իրագործվել:

Մասկը պատրաստվում է ամենաբարձր դասի արբանյակներ ուղարկել տիեզերք, որոնց թվաքանակը կկազմի 4425: Ամբողջական նախագծի իրականացումը կարժենա 10 միլիարդ ԱՄՆ դոլար:

Ինչ վերաբերում է առաքելության մանրամասներին, ապա հայտնի է, որ արբանյակները կունենան 4x1,8x1,2 քմ չափեր: Մասկը պատրաստվում է բոլոր արբանյակները միանգամից ուղարկել տիեզերք առանց նախնական թեստավորման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել